«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Լրագրողների նամակ-պահանջը Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

Լրագրողների նամակ-պահանջը Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)
19.12.2012 | 18:27

«Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն:

Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»:

Ի դեպ, անդրադառնալով կատարվածին, ԿԳ նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի առիթով և ներողություն խնդրել:
Ես նույնպես ցավում եմ կատարվածի կապակցությամբ և միացնում եմ իմ ներողությունները»:


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Տեսանյութ

Մհեր Սեդրակյանը Ա1+-ի լրագրողին. Ծնոտդ կպոկեմ (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
Դիտվել է՝ 6233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ